ԵՊԼՀ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Ամփոփվեց 2017-2018 ուսումնական տարին: Տարվա  ընթացքում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը լուրջ առաջընթաց է գրանցել, և դա վերաբերում է ոչ միայն ներբուհական կրթության որակի վերահսկմանը, այլև` Հայաստանի պետական այլ բուհերի հետ հաստատված կապերին ու համագործակցությանը: Այս ամենի արդյունքում էլ, համալսարանը կարողանում է իր դիրքը պահել պետական բուհական համակարգում: Համալսարանական 4 տարիների ավարտն ազդարարում են ավարտական աշխատանքների պաշտպանություններն ու ավարտական քննությունները: 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բակալավրիատն այս տարի ավարտել է 516 ուսանող (125-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 164 ուսանող (79-ը` գերազանցության դիպլոմով): ԵՊԼՀ-ը  իր շրջանավարտների մրցունակությունը տեղական և գլոբալ աշխատաշուկայում ապահովելու նպատակով տրամադրում է բարձրորակ կրթական ծառայություններ։ Ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու և իր կրթական առաքելությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար ԵՊԼՀ-ն մշտապես նորացնում է իր կրթական ծրագրերի տեսականին ու բովանդակությունը: ԵՊԼՀ-ում գործող 4 ֆակուլտետներում կիրառվում են  դասավանդման և ուսուցման արդիական մեթոդներ: ԵՊԼՀ կարևոր առանձնահատկություններից մեկը ուսանողների մասնակցությունն է բուհի կառավարմանը:

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետում (ԹՄՀՖ) առկա մասնագիտության կրթական ծրագրերը, բնութագրվելով ժամանակակից կրթական մոտեցումների և ռազմավարությունների հաջող համատեղմամբ, առանձնանում են լեզվական և մշակութային այնպիսի տեղեկատվության փոխանցմամբ, որոնք կարևոր են լեզուն միջլեզվական հաղորդակցության ժամանակ գործածելիս։ Թարգմանչի մասնագիտությունը գործնական ու պահանջարկված է ավանդաբար՝ պայմանավորած տարբեր լեզուներով խոսողների հաղորդակցական կարիքներով, ինչը թույլ է տալիս մեր ուսանողների համար լավ ապագայի տեսլական ունենալ։

Այս տարի  Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի բակալավրիատն ավարտել է 157 ուսանող (32-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 17 ուսանող (11-ը` գերազանցության դիպլոմով): Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի (ՌՕԼՖ) բակալավրիատն ավարտել է 125 (32-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 33 ուսանող (20-ը` գերազանցության դիպլոմով): 

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի (ԿՄՄՖ) բակալավրիատն ավարտել է 99 (24-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան 49 ուսանող (13-ը` գերազանցության դիպլոմով): Այս Ֆակուլտետն իր հիմնական ուշադրությունը բևեռել է դպրոցի և քոլեջների համար բազմալեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն) որակյալ ուսուցիչներ, ինչպես նաև կրթության  կառավարման ոլորտի մասնագետներ պատրաստելու վրա:

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետում (ՍԳՍՖ) պատրաստում են քաղաքագետներ, եվրոպագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ, լրագրության, տուրիզմի, սերվիսի,  հանրային հաղորդակցման (PR) մասնագետներ:

Վերոնշյալ ֆակուլտետի  բակալավրիատը այս տարի ավարտել է 135 ուսանող  (37-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 65 ուսանող (35-ը` գերազանցության դիպլոմով):

Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, համոզված լինելով, որ նրանք կայուն  գիտելիքներով, հմտություններով  և կարողություններով նոր կյանք են մտնում:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան ...

24.06.2019

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ ...

ԵՊԼՀ-ն սիրով սպասում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ծրագրի ...

21.06.2019

Հարգելի ուսանողնե՛ր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

20.06.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր ...

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

17.06.2019

Ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ: