Ստորև ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամին շնորհված ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը հաստատելու մասին: Հրամանով սահմանվում է՝

  1. Հաստատել «Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամին շնորհված ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:
  2. Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարել հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից:

Հավելենք, որ հրամանի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի № 978 որոշման հավելվածի 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 32 որոշումը:

ԵՊԼՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը