ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակչի հաղթողներ

ԵՊԼՀ-ի ուսանողները մեկ անգամ ևս ցույց տվեցին իրենց ստեղծարարությունը և պատրաստվածությունը գործարար ձեռնարկներ մեկնարկելու հարցում: Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթին Հայաստանից ներկայացվել էր 43 ստարտափ նախագիծ, որոնցից 6-ը՝ ԵՊԼՀ-ից: ԵՊԼՀ-ից ներկայացված ծրագրերից 2-ը ժյուրիի կողմից ճանաչվել էին հաղթող սոցիալական ազդեցություն (Social Impact) կատեգորիայում: Նրանց ներկայացրած տեսանյութերն այժմ հասանելի են առցանց, և կարող եք քվերակել ԵՊԼՀ GreenDom (https://bit.ly/2NsWK2f) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի “Braille pencil” (https://bit.ly/2NDYeqC) ծրագրերի թիմերի օգտին՝ օգնելով շահել մինչև 25,000 բրիտանական ֆունտ արժողությամբ մրցանակ ներկայացրած գաղափարն իրագործելու համար:

 

Իսկ ս.թ. հուլիսի 1-ին հաղթանակած թիմերի անդամները, ինչպես նաև, ԵՊԼՀ-ի «Ստեղծարար միտք» ծրագրի մի շարք մասնակիցներ, ներկա գտնվեցին «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ծրագրի բոլոր շահառու բուհերի ներկայացուցիչները, մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները, ժյուրիի անդամները և այլ հյուրեր: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, ով նաև հանդիսանում է ԵՊԼՀ-ում «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի համակարգողներից: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ և գործընկեր բուհերի 24 դասախոս և շուրջ 500 ուսանող զարգացրել են իրենց ստեղծարար ձեռնարկատիրական հմտությունները և կարողությունները:

ԵՊԼՀ «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի ընթացքին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/2XJx59m:

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակչի հաղթողներ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Չարենցի բանաստեղծությունները տարբեր լեզուներով

14.10.2019

Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանը Թարգմանչաց տոնին հյուրընկալել էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին, որոնք միջոցառում էին կազմակերպել` թարգմանելով Չարենցի ...

Հեկտոր Բեռլիոզի փառահեղ կյանքը և նրա «Ֆանտաստիկ սիմֆոնիան»

10.10.2019

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ ...

Կայացավ «Գերմաներենի տանիքի տակ» խորագրով գերմաներենի ուսուցիչների 4-րդ ...

01.10.2019

Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցավ Գերմաներենի տանիքի տակ խորագրով ՀՀ-ում գերմաներենի ուսուցիչների 4-րդ համաժողովը:

Տեղի ունեցավ «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական ...

27.09.2019

Այս միջազգային գիտաժողովը վեցերորդ գիտաժողովն էր, որ կազմակերպել էր քերականության դասավանդման նոր մեթոդների ուսումնասիրությամբ զբաղվող GReC (Réseau Grammaires et Contextualisation) խումբը, որտեղ ընգրկված են աշխարհի ավելի ...