Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով ԵՊԼՀ անձնակազմի համար հայտարարված մրցույթի արդյունքում 2018 հուլիսի 2-ից հուլիսի 6-ը ԵՊԼՀ-Ի Անգլերենի ամբիոնի վարիչի ժամանկավոր պաշտոնակատար Գայանե Եղիազարյանը և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը մասնակցեցին Գրանադայի համալսարանում կայացած անձնակազմի վերապատրաստման դասընթացներին (Staff Training Week): Վերապատրաստումը նախատեսված էր միջազգային համագործակցության գործընկերների համար, որին մասնակցում էին 24 երկրից 96 ներկայացուցիչ, և նպատակաուղղված էր բուհերի միջազգայնացման ընթացակարգերի ներկայացմանը, լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև առաջարկելու շարժունության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքներ և միջոցներ, աջակցելու ուսանողներին և դասավանդողներին մշակութային և լեզվական իրազեկությունները զարգացնող նյութով՝ շարժունությանը
Վերապարաստումը լայն հարթակ էր ապահովում գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման և ոլորտի մասնագետների միջև կապերի հաստատման համար: Արդյունքում, նոր ծանոթություններ և համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Գրանադայի համալսարանի, ՌԴ Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկի պետական համալսարանի և Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի, Բոսնիա և Հերցեգովինայի Մոսթար համալսարանի, Սերբիայի Բանյա Լուկա համալսարանի ներկայացուցիչների հետ:
15.02.2019
Համատեղ ծրագրերի մեկնարկը նախատեսվում է տալ 2019թ. սեպտեմբերից:
28.01.2019
27.01.2019
Հունվարի 26-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե ...
16.01.2019
Հունվարի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում գերմանական «Արվատո» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք գերմաներեն սովորող ուսանողներին ...