Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել են դասախոսությունների շարք, որի նպատակն է զարգացնել ուսանողների գրավոր և բանավոր խոսքի հմտությունները։

Ս.թ. հոկտեմբերի 11-ին նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայերենի ամենատարածված սխալները» խորագրով բանախոսություն, որը ներկայացրեց ԲՊՀ ռեկտոր, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը։

Բանախոսության ընթացքում Դ. Գյուրջինյանը ներկայացրեց հայերենում հաճախ հանդիպող ամենատարածված սխալները, որոնք ուղեկցում են մեզ առօրյա գործունեության ընթացքում։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ակտիվ մասնակցել, քննարկել և հարցեր ուղղել, ինչը զգալիորեն նպաստեց թեմայի ավելի խոր գիտակցմանը։

Դ. Գյուրջինյանն ընդգծեց, որ գրավոր խոսքը կարևոր դեր է խաղում մեր մասնագիտական և անձնական կյանքում, և դրա բարելավումը կարող է բացել նոր հնարավորություններ։

Այս դասախոսությունը ոչ միայն նպաստեց ուսանողների գիտելիքների ընդլայնմանը, այլև նոր տեսանկյուններ բացեց մեր առօրյա սխալների նկատմամբ, որոնք հաճախ չենք նկատում։

Ուսանողական խորհուրդն ու գիտական ընկերությունը նախատեսում են շարունակել նման դասախոսությունների շարքը, որը կծառայի ուսանողների լեզվական հմտությունների բարելավմանը։

Դավիթ Գյուրջինյանի բանախոսությունը՝ «Հայերենի ամենատարածված սխալները» թեմայով