Չեխիայի Հանրապետության Հարավային Բոհեմիայի համալսարանի պատվիրակությայն այցը ԵՊԼՀ

Հոկտեմբերի 23-ին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության Հարավային Բոհեմիայի համալսարանի Կրթության ֆակուլտետի փոխդեկան Չեշկե Բուդյեյովիցեին և նույն ֆակուտետի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Միլուշե Վիտեխկովային: Քննարկվեցին երկու բուհերում մանկավարժի մասնագիտությամբ կրթական ծրագրի բովանդակությունը, ուսումնական պլանները, առարկայացանկը, դասավանդման մեթոդները, առկա խնդիրները և համագործակցության եզրերը:

Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ ունեցան նաև ԵՊԼՀ-ի գրադարանում և Բրյուսովյան գիտական կենտրոնում: Քարտեզագրվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հետագա համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ:

Հանդիպում-քննարկումներ են եղել նաև Կարիերայի կենտրոնի աշխատակազմի հետ՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի, ինչպես նաև՝ շարժունության ծրագրերի շուրջ:

 

Չեխիայի Հանրապետության Հարավային Բոհեմիայի համալսարանի պատվիրակությայն այցը ԵՊԼՀ