Նոյեմբերի 7-11, Լիեժ, Բելգիա

Ս. թ. նոյեմբերի 7-11-ը ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «ՄԻՆԵՐՎԱ» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հինգօրյա ճանաչողական այց Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքի համալսարանում, որին մասնակցում էին ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության ներկայացուցիչները:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից ճանաչողական այցին մասնակցեցին ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանը, գիտության բաժնի հետբուհական կրթության համակարգող Աննա Եղիազարյանը, գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանը և ՄԻՆԵՐՎԱ ծրագրի համակարգող Աննա Չուլյանը:

Ճանաչողական այցի ընթացքում ծրագրի գործընկեր համալսարաններին ներկայացվեցին հանրահասանելի գիտության շրջանակներում առկա եվրոպական լավագույն փորձի օրինակները, այդ թվում՝ Բելգիայի Թագավորությունում հանրահասանելի գիտության ոլորտի զարգացման հեռանկարները, բոլոր գործընկեր համալսարանները ունեցան հնարավորություն անհատական հանդիպումներ ունենալ EURAXESS-ի  (https://euraxess.ec.europa.eu/) փորձագետ Իզաբել Հալոյի հետ՝ ՄՌ գիտական գերազանցության պիտակը ձեռք բերելու, մասնավորապես հետազոտողների համար ՄՌ ռազմավարության մշակման (HRS4R) ԲՊՀ գործընթացը վերլուծելու նպատակով։ Ներկայացվեցին Լիեժի համալսարանում հետազոտողների մասնագիտական և կառավարչական հմտությունները զարգացնող ծրագրերը։  

Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցները քննարկեցին կատարված և ընթացիկ աշխատանքները:

Ճանաչողական այց Լիեժի համալսարան՝ ՄԻՆԵՐՎԱ ծրագրի շրջանակներում