Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ ԲՊՀ-ում

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում սեպտեմբերի 8-12-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան էին ժամանել Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ Հետազոտությունների և դոկտորական կրթության գծով պրոռեկտոր պրոֆ. Իվանկա Ստանկովան և Էրազմուս+ համակարգող Ստանիսլավ Գրոզդանովը: 

Այցելության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ, ով ողջունեց գործընկերների այցը ԲՊՀ և կարևորեց համալսարանների միջև համագործակցությունը, համատեղ նոր ծրագրերի, բուլղարերենի  ուսուցմանն ուղղված նոր նախաձեռնությունների կարևորությունը: 

 

Հանդիպումներ տեղի ունեցան նաև Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանի, Գիտության բաժնի պետ Նազելի Բաղդասարյանի, Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանի, բուլղարերենի դասախոս Մարիա Ատանասովա Կալբովայի, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանի, Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի և աշխատակազմի հետ: 

Սեպտեմբերի 10-ին ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում ներկաներին ներկայացվեցին համալսարանը, կրթական ծրագրերը, ինչպես նաև առաջարկվող փոխանակման և կրթաթոշակային ծրագրերը:

Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ ԲՊՀ-ում