2022 թվականի նոյեմբերի 19-ին Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանում 2-րդ անգամ անցկացվող «Չինարեն կինոնկարների հնչյունավորման ուսանողական մրցույթը», որը կազմակերպվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆուցիուսի դասարանի համատեղ ջանքերով։ Մրցույթին ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնը, դեսպանի տիկին Ցուէյ Յինը, ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը, ԲՊՀ Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Քրիստինե Ռաֆայելովան, ինչպես նաև բազմաթիվ դպրոցների տնօրեններ։ 

Մրցույթի մասնակիցները ելույթ ունեցան թիմերով, ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 42 մասնակից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից և Հայ-Ռուսական համալսարանից։ Կինոնկարներ հնչյունավորելու ընթացքում մասնակիցները ոչ միայն ճշգրիտ փոխանցեցին հնչյունավորվող հերոսների ձայնը և տոնայնությունը, այլև հերոսների զգացմունքներն ու տրամադրությունը։

Մրցույթի արդյունքներով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները զբաղեցրին ինչպես թիմային, այնպես էլ անհատական պատվավոր մրցանակային տեղեր, իսկ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանեղներ Մարիամ Բաբուջյանը և Աննա Հարությունյանը, Աննա Մինասյան, Ստեփանյան Էլիզը և Ավակովա Լուսինեն։

ԲՊՀ ուսանողները հաղթեցին «Չինարեն կինոնկարների հնչյունավորման ուսանողական մրցույթ»-ում