ԲՊՀ ուսանողները ճանաչողական այց կատարեցին Վրաստան

Սույն թվականի հունիսի 11-12-ը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները, որոնք ուսանում են վրացերեն, ճանաչողական այց կատարեցին Վրաստան: Երկօրյա այցելության ընթացքում ուսանողները եղան Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում, Ծմինդա Սամեբա վրացական եկեղեցում, Մետեխիում, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, ճոպանուղով վայելեցին մայրաքաղաքի գեղեցիկ տեսարանները: Հաջորդ կանգառը Մցխեթան էր, որը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։ Գտնվում է Կուր և Արագվի գետերի միախառնման վայրում: Մցխեթայի պատմական հուշարձանները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Մցխեթայի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (6-րդ դար):

Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում ուսանողներն անակնկալ հանդիպում ունեցան «Վրաստան» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, նախկին պատգամավոր Վան Բայբուրդի հետ: Վերջինս ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների համառոտ պատմությունը՝ կարևորելով երկու ժողովուրդների հազարամյա հարաբերությունները և պատմական ամուր կապերը:

ԲՊՀ ուսանողները ճանաչողական այց կատարեցին Վրաստան