ԲՊՀ ռեկտորն ընդունեց Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս. թ. հուլիսի 19-ին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցն այցելեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան: Նորանշանակ դեսպանին Ավստրիական գրադարանում ընդունեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Հանդիպմանը ներկա էին համալսարանի գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանն ու Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանը։ Ռեկտորը ողջունեց Շվեյցարիայի դեսպանին ու մաղթեց արգասաբեր աշխատանք Հայաստանում: Հանդիպմանը քննարկվեցին փոխգործակցության զարգացման, Վ․ Բրյուսովի անվան համալսարանի և Շվեյցարիայի գիտակթական և մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: 

Դեսպան Ռոզենկրանցն Ավստրիական գրադարանին նվիրեց շվեյցարացի հայտնի գրողների գրքեր ու ծանոթացավ առկա գրականությանը՝ խոստանալով համալրել շվեյցարական ֆոնդը:

ԲՊՀ ռեկտորն ընդունեց Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին