Ս. թ. հոկտեմբերի 22-ին ԲՊՀ-ում տեղի ունեցած Գ. Ֆլոբերի և Շ. Բոդլերի 200-ամյա հոբելյանին նվիրված «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառման ընթացքում ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը հատուկ ողջունեց Սորբոնի համալսարանի դասախոս Բերնար Ֆրանկոյին, ով ԲՊՀ-ի և Սորբոնի համալսարանի համագործակցության շրջանակում ղեկավարում է մեր ուսանողների մագիստրոսական թեզերը և մեր ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները: Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով Բ. Ֆրանկոյի մեծ ներդրումն ու ավանդը, ԲՊՀ գիտխորհուրդը որոշել է վերջինիս շնորհել ԲՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում. ռեկտորը Բ. Ֆրանկոյին հանձնեց համապատասխան վկայականը:

Բ. Ֆրանկոն իր խորին շնորհակալությունը հայտնեց նման բարձր պատվի արժանացնելու համար և ևս մեկ անգամ կարևորեց երկու համալսարանների միջև առկա համագործակցությունը:

ԲՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց Սորբոնի համալսարանի դասախոս Բերնար Ֆրանկոյին