Ս.թ. հունիսի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD/ԴԱԱԴ) հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի բացման միջոցառումը, որին ներկա էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը, նույն ամբիոնի դոցենտ Ելենա Էթարյանը, դասախոսներ Մերի Նավասարդյանը, Մարգարիտա Մաթևոսյանը և Աննեգրետ Բայերը:
Որպես DAAD-ի հայաստայան շրջանավարտների միության նախագահ, Մերի Նավասարդյանը ներկայացրեց միության գործունեությունը 2004 թվականից ի վեր։ Նշվեց, որ ՀՀ-ում կան ավելի քան հազար կրթաթոշակակիր, որոնցից միայն 120-ն են միության գրանցված անդամ։ Ներկայացվեցին միության կողմից անցկացվող ամենամյա կարևոր միջոցառումեները, ինչպես նաև DAAD ակտիվ կրթաթոշակակիրների կողմից կազմակերպված գիտաժողովները, գիտական սեմինարներն ու աշխատաժողովները։