2023 թվականի փետրվարի 15-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Երևանի թիվ 94 ավագ դպրոց: ԲՊՀ-ի ֆրանսերենի դասախոս Վարդուշ Հարությունյանը և չինարենի դասախոս Ժուի Ճոուին, 2 ուսանողների՝ Մարի Չիլինգարյանի և Հռիփսիմե Ավչյանի հետ հանդիպեցին ավագ դպրոցի աշակերտներին։ 

Նրանք ներկայացրին համալսարանի ֆակուլտետները, առաջարկվող մասնագիտությունները և դասավանդվող լեզուները։ Նաև համալսարանի առավելություններն ու ընձեռած հնարավորությունները։ Աշակերտներից շատերը հետաքրքրված էին համալսարանով և ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ հանդիպում կազմակերպել, բայց այս անգամ՝ համակսարանում։

Հանդիպման ավարտին աշակերտներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխանները։

ԲՊՀ ներկայացուցիչներն այցելեցին Երևանի թիվ 94 ավագ դպրոց