Ազգային ժողովի աշխատակիցների համար թեման ներկայացրել է «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» Ժան-Մոնե մոդուլի գիտական համակարգող, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոկտոր Աննա Խվորոստիանկինան: Սեմինարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օրենսդրական մոտարկման գործընթացի մեխանիզմներին, Եվրոպական միության և առանձին երկրների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Նշենք, որ լաբորատորիան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվել է 2019 թվականին և ֆինանսավորվում է «Էրազմուս+»-ի «Ժան Մոնե մոդուլ» ծրագրի կողմից:
Սեմինարի ավարտին կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի միջև եղել է արդյունավետ և կլինի շարունակական: