ԲՊՀ հունարենի և հունական մշակույթի կենտրոնում տոնեցին Հունաստանի Անկախության օրը և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-րդ տարեդարձը: ՌՕԼ ֆակուլտետի 3 կուրսի ուսանողները ներկայացրեցին 1821 թվականի հունական հեղափոխության պատմությունը և հիշատակեցին հերոսներին, հարգանքի տուրք մատուցեցին Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում զոհված մարտիկներին։ «1821 թ. հույները հերոսաբար կռվեցին, որպեսզի ազատվեն Օսմանյան կայսրության լծից և ստեղծեն իրենց ազատ, անկախ պետությունը: Տվեցին հերոսության և արժանապատվության դասեր: Շատ կարևոր է այս տոնի ուղերձը: Այն մեզ հիշեցնում է, որ փոքր ազգերն ու ժողովուրդներն էլ ազատության իրավունք ունեն և կարող են դիմակայել աշխարհի հզոր ուժերին:

Մարտի 25-ի տոնը հույների համար ունի կրկնակի նշանակություն՝ կրոնական և ազգային: Այդ օրը Հունաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը»,- նշեց կենտրոնի ղեկավար Մարինա Գեորգիադին:

Ուսանողները դիտեցին «200 տարվա ճանապարհ» վավերագրական ֆիլմը:

ԲՊՀ հունարենի և հունական մշակույթի կենտրոնում տոնեցին Հունաստանի Անկախության օրը և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-րդ տարեդարձը