Ս.թ. հոկտեմբերի 23-ին «Թեքեյան» կենտրոնում Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը անցկացրեց «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Գրականություն, հայագիտություն, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և Վահան Թեքեյանին նվիրված աշխատություն անվանակարգերում ներկայացվեցին 2023թ․ ընթացքում ստեղծված գործեր։

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի դոցենտ Վարդուհի Դավթյանը արժանացավ հատուկ մրցանակի իր կողմից կազմած «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու» եռահատորի Ա․, Բ․ գրքերի համար, որոնք ընդգրկում են հանճարեղ գրողի 1901-1920թթ․ գրած և Պոլսի ու արտասահմանի տարբեր թերթերում տպագրած ստորագիր հոդվածները։ Հայ ընթերցողին առավել ծանոթ են Վ․ Թեքեյանի բանաստեղծությունները, սակայն հրապարակագրությունը երկար տարիներ մնում էր շուքի մեջ։ Առաջին անգամ ժամանակագրական կարգով ընթերցողին է ներկայացվում մեծ գրողի հրապարակագրական ահռելի ժառանգությունը։

ԲՊՀ Հայագիտության ամբիոնի դոցենտ Վարդուհի Դավթյանը «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությանը  արժանացել  է հատուկ մրցանակի