Սույն թվականի նոյեմբերի 6-ից 8-ը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային գործուղման էին մեկնել Արևելյան լեզուների ամբիոնի վարիչ, արաբերենի դասախոս բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Ռաֆայելովան և նույն ամբիոնի արաբերենի դասախոս Աննա Անտոնյանը՝ ներկա գտնվելու «Արաբերեն լեզվի միջազգային խորհրդի» կողմից կազմակերպած «Արաբերեն լեզվի իններորդ գիտաժողովին», որտեղ հանդես են եկել զեկույցներով։ Զեկույցներում մեր բանագնացները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ պետական կրթական հաստատություններում արաբերենի դասավանդման խնդրին, ինչպես նաև հայ-արաբական հարաբերությունների կայացման գործում արաբերենի խաղացած դերին։ Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ համաձայնություններ՝ խորացնելու համագործակցությունը Վ. Բրյուսովի պետական համալսարանի և արաբական մի շարք համալսարանների միջև։

ԲՊՀ դասախոսները ԱՄԷ-ում մասնակցեցին «Արաբերեն լեզվի իններորդ գիտաժողովին»