Ս. թ. նոյեմբերի 28-ին մեր համալսարանում որպես երկրորդ օտար լեզու ճապոներեն ուսումնասիրող ուսանողները ծանոթացան ճապոնական թեյի մշակույթին։ Ճապոներենի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը հակիրճ պատմեց Ճապոնիայում թեյի պատմության, մատչա թեյի առանձնահատկությունների, թեյի արարողության ծիսակարգի և անհրաժեշտ պարագաների մասին, որից հետո ուսանողները պատրաստեցին և համտեսեցին ավանդական մատչա թեյ։

Միջոցառման նպատակն էր թեյի միջոցով ուսանողներին ծանոթացնել ճապոնական մշակույթի հետ և խրախուսել նրանց ճապոներենի ավելի խորը ուսումնասիրման հարցում։

ԲՊՀ ճապոներեն ուսումնասիրող ուսանողները ծանոթացան ճապոնական թեյի մշակույթին