Սույն թվականի դեկտեմբերի 6-ին «Մասնագիտական կողմնորոշում 2022-2023» ծրագրի շրջանակներում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատանքային խումբն այցելեց ԱՅԲ դպրոց։

Կարիերայի կենտրոնի մասնագետ Արմենուհի Սարգսյանը համառոտ ներկայացրեց համալսարանը, առաջարկվող մասնագիտություններն ու դասավանդվող լեզուները։

Այնուհետև Լեզվաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Մովսիսյանը խոսեց 2023-2024 ուստարվանից «Հաշվողական լեզվաբանություն» միջգիտակարգային բակալավրական ծրագրի մասին, որն իրականացվելու է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի հետ համատեղ։ Նա ներկայացրեց ընդունելության քննությունները, ինչպես նաև շրջանավարտների մասնագիտական զբաղվածության և հետազոտությունների հիմնական ոլորտները։

Աշակերտները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և հարցեր ուղղեցին բանախոսին։

ԲՊՀ այցը՝ ԱՅԲ դպրոց