Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Ի. Կանտի անվան Բալթյան ֆեդերալ համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում ԲՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Գայանե Եղիազարյանը 2025թ. ապրիլի 22-ին առցանց ձևաչափով մասնակցեց Ի. Կանտի անվան Բալթյան ֆեդերալ համալսարանի կազմակերպած «Կրթության կայուն զարգացում. առաքելություն, վերափոխում, ռեսուրսներ» XXV միջազգային կոնգրեսին:

Գ. Եղիազարյանը ներկյացված էր որպես փորձագետ՝ «Օտար լեզու դասավանդողների միջազգային սիմպոզիում» մասնախմբում և հանդես եկավ «Մասնագիտական բարեվարքությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» թեմայով զեկուցմամբ:

Գ. Եղիազարյանը ներկայացրեց նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտամանկավարժական փորձը, պատասխանեց ներկաների հարցերին, ինչպես նաև հրավիրեց նրանց՝ մասնակցելու ԲՊՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովներին:

ԲՊՀ Անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի զեկույցը  ՌԴ Ի. Կանտի անվան Բալթյան ֆեդերալ համալսարանում