Ս․ թ․ մարտի 11-ին ԲՊՀ Արգենտինական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ուրուգվայի հյուպատոսի կինը՝ Անա Պաուլա Գարսիա Սելիսը: Վերջինիս դասախոսությունը նվիրված էր Մեքսիկայի պատմությանը, մշակույթին և ազգային ավանդույթներին։ Դասախոսությանը ներկա էին ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը, ԲՊՀ դասախոսներ և ուսանողներ։

Նախքան դասախոսության սկսվելը՝ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց  Անա Պաուլա Գարսիա Սելիսին նման նախաձեռնության ու պատրաստակամության համար։

Դասախոսության ընթացքում ԲՊՀ ուսանողների ու դասախոսների կողմից հնչած հարցերին Անա Պաուլա Գարսիա Սելիսը սիրով պատասխանեց։ 

Դասախոսությունն անցկացվեց իսպաներենով։

ԲՊՀ-ում տեղի ունեցավ Ուրուգվայի հյուպատոսի կնոջ դասախոսությունը՝ նվիրված Մեքսիկայի մշակույթին ու ավանդույթներին