Ս. թ. մայիսի 24-ին ԲՊՀ հունարենի և հունական մշակույթի կենտրոնը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված 1916-1923 թթ Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ կենտրոնի ղեկավար Մարինա Գեորգիադին:
Միջոցառմանը մասնակցեցին ԹՖ ուսանողները և ԲՊՀ-ում հունարեն ուսումնասիրող ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները՝ ներկայացնելով Պոնտոսի պատմությունը և ցեղասպանությանը վերաբերող նյութեր: Նրանք կարդացին ցեղասպանությանը նվիրված հույն գրողների ստեղծագործություններ:
Ելույթ ունեցան հրավիրված հույն մանկավարժ Միխալիս Սերեպիձիսը և հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխաիլովը: Ցուցադրվեց «Ինչպես տեղի ունեցավ Պոնտոսի հույների ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը՝ հայերեն ենթագրերով: