Սույն թվականի մայիսի 12-ին ԲՊՀ Արևելյան լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանության հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի արտահերթ նիստ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր Արևելյան լեզուների ամբիոնի դասախոս Մ. Արզումանյանը ՄՀՔ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների հետ միասին:

Նիստին մասնակցում էին 7 անդամ երկրներ: Միջոցառման ընթացքում ուսանողները ցույց տվեցին ոչ միայն լեզվական գիտելիքները, այլ նաև փայլուն ելույթով ներկայացրին իրենց կողմից տեսանելի խնդիրները, ինչպես նաև առաջ քաշեցին լուծման տարբերակները:

Բոլոր ելույթները թուրքերեն էին` հայերեն թարգմանությամբ:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանության հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի արտահերթ նիստ» խորագրով միջոցառումը