Մայիսի 23-ին համալսարանի բակում կազմակերպվել էր Աշխատանքի տոնավաճառ։

Տոնավաճառին մասնակցում էին 40-ից ավելի կազմակերպություններ ամենատարբեր ոլորտներից՝ կրթություն, բիզնես, ֆինանսներ, արվեստ, տուրիստական, միջազգային և այլն։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ընկերությունները, առաջարկվող աշխատատեղերը, փորձնակների, կամավորական, կրթական և այլ ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատություն և նյութեր:

ԲՊՀ-ի ուսանողներն ու շրջանավարտները հետաքրքրությամբ շրջեցին տաղավարներով, զրուցեցին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային կարիերան սկսելու կամ շարունակելու ուղիների վերաբերյալ։

ԲՊՀ-ում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ