Այսօր ԲՊՀ-ում մեկնարկեց երկօրյա գիտամեթոդական համաժողով՝ նվիրված խորհրդային լեզվաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Օժեգովի 120-ամյակին:

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, ապա ելույթ ունեցան ՌՕԼ ֆակուլտետի դեկան Ն. Տատկալոն և «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը:

 

«Դոմ Մոսկվի»-ի այլ ներկայացուցիչներ իրենց ողջույնի խոսքը հղեցին ուղիղ տեսակապի միջոցով:

Հավելենք, որ Ս. Օժեգովը ռուսաց լեզվի բացատրական բառարանի բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է:

Համաժողովի վերաբերյալ ամփոփ նյութը կհրապարակենք վաղը՝ համաժողովի ավարտից հետո:

ԲՊՀ-ում մեկնարկեց համաժողով՝ նվիրված Ս. Օժեգովի 120-ամյակին