ԲՊՀ-ում կայացավ «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» ծրագրի հանդիպումը

2021 թ. նոյեմբերի 8-12-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի առերես աշխատանքային հանդիպումը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ԿՈՆՆԵԿՏ ծրագրի անդամ հաստատությունների ներկայացուցիչները՝ Էրազմուս+ Ծրագրային և Գործընկեր երկրներից:

Աշխատաժողովը մեկնարկեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի և ԿՈՆՆԵԿՏ ծրագրի համակարգող Ելենա Սիմչուկի ողջույնի խոսքերով։ Ելույթ ունեցան նաև ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային հինգ օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, դասախոսների ընթացիկ վերապատրաստումները, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, ծրագրի շրջանակներում իրականացված հարցումները, ստացված արդյունքները, SMART Channel հարթակը, ծրագրի ֆինանսական կառավարումը, որակի ապահվումը և այլն:

ԿՈՆՆԵԿՏ ծրագրի ներկայացուցիչները կատարեցին նաև մի քանի աշխատանքային-ճանաչողական այցեր`ուղղված համալսարան-տնտեսություն, կրթություն-ձեռնարկատիրություն կապի հաստատմանն ու համագործակցության շրջանակների ընդլայմանը, մասնավորապես՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն, Digitain Հայաստան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ANAU AgTech ինկուբատոր, CaseKey բիզնես գաղափարների մրցույթ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

Երրորդ աշխատանքային օրը մասնակիցները աշխատանքային այց կատարեցին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան, որի շրջանակներում հանդիպում ունեցան ՎՊՀ-ի ռեկտոր Ռուստամ Սահակյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Չորրորդ աշխատանքային օրը ԿՈՆՆԵԿՏ ծրագրի բոլոր գործընկերները ԲՊՀ-ում հանդիպում ունեցան Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի հետ, քննարկեցին ծրագրի ընթացքը, հետագա գործողությունները:

Կատարվեցին նաև աշխատանքների ամփոփում, հետագա քայլերի և գործողությունների ժամանակագրում, ընդհանուր քննարկում:

ԲՊՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում են ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ԲՊՀ-ի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը:

ԿՈՆՆԵԿՏ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից (Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալություն) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։

Ծրագրի մանրամասները՝ http://connecterasmus.com/:

ԲՊՀ-ում կայացավ «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» ծրագրի հանդիպումը