2025 թվականի հուլիսի 25-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ և հյուրեր։ Շնորհավորելով 1201 շրջանավարտներին՝ ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը մաղթեց նրանց ձեռքբերումներ մասնագիտական ճանապարհին և անձնական երջանկություն:
Միջոցառումը մեկնարկեց ջերմ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական համարներով և շրջանավարտների շնորհակալական խոսքերով։ Արարողության ավարտին շրջանավարտները հնարավորություն ունեցան մոտենալու հատուկ պատրաստված «90-ամյա ծառ» հուշանկարին՝ թողնելով իրենց հրաժեշտի խորհրդանշական նվեր-ծաղիկը։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, հավատարիմ մնալով իր 90-ամյա առաքելությանը, կրթության, գիտության, մշակույթի դաշտ և երկրի տնտեսություն է ճանապարհում նոր սերունդ՝ ամուր գիտելիքով, արժեքներով ու հստակ տեսլականով։

Նկարներն` այստեղ

ԲՊՀ-ում կայացավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը