Ս. թ. փետրվարի 8-ին Անգլերենի թարգմանության ամբիոնի հրավերով մեր համալսարանում հյուրընկալվեց Նեո-Մերգելյան աքսելերատորի ղեկավար Մասիս Պողոյանը. նա համալսարանի մեծ դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ։
Մասիս Պողոսյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, ունի շուրջ 10 տարվա նորարարական կրթական ծրագրեր մշակելու և դասախոսելու փորձ ԵՊՀ-ում, Հարվարդում, UCLA-ում, ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայում։ Նա երկու տարի Հարվարդի և Կալիֆոռնիայի համալսարաններում զբաղվել է հետազոտական աշխատանքով, միջբուհական համագործակցության և գործընկերության հարցերով։ Ներկայումս ղեկավարում է Նեո-Մերգելյան ստարտափ աքսելերատորը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի նորարարական ստարտափերը՝ զարգացնելու իրենց գաղափարները, դրանք ներկայացնելու գլոբալ վենչուրային և Angel ֆինանսավորման։ ԲՊՀ ուսանողների հետ հանդիպմանը Մասիս Պողոյանը ներկայացրեց.
• Աշխարհի առավել հաջողված ստարտափերը և դրանց նախագծերի կառավարման ունակությունների դերը։
• Պրոյեկտ մենեջերի աշխատանքը և այդ մասնագիտության աճող հեռանկարները։
• Ինչու լեզվի, հաղորդակցության և թարգմանության մասնագետները կարող են դառնալ լավ պրոյեկտ մենեջերներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
• Project Management Plus դասընթացը և դրա առանձնահատկությունները։