ԲՊՀ գերմաներենի ամբիոնը հերթական անգամ հնարավորություն ընձեռեց իր ուսանողներին՝ ունկնդրելու և հաղորդակցվելու Գերմանիայից դասավանդման ծրագրով ժամանած դասախոսի հետ։ Այս անգամ ամբիոնը Էրազմուս + շարժունության ծրագրերի շրջանակում մայիսի 15-19-ը հյուրընկալեց Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնե համալսարանի դոկտոր Ֆիլիպ Ռիցենին։

Պարոն Ռիցենը այս համագործակցության շրջանակներում երրորդ հյուրն էր Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանից։ Գերմաներեն սովորող ուսանողների համար նա հանդես եկավ դասախոսություններով և անցկացրեց սեմինարների շարք՝ նվիրված Վոլֆգանգ Հերենդորֆի, Հայնրիխ Հայնեի և Մարի ֆոն Էբներ-Էշենբախի գրական ստեղծագործություններին։ Սեմինարներն անցան բազմամարդ լսարաններում՝ ուսանողների ակտիվ մասնակցությամբ։

Դոկտոր Ֆիլիպ Ռիցենը վերադարձավ իր համալսարան՝ տանելով իր հետ հայկական հյուրընկալության և հետաքրքրասեր ու ակտիվ ուսանողների մասին մնայուն տպավորություններ:

ԲՊՀ-ում հյուրընկալվեց Հայնրիխ Հայնե համալսարանի դոկտոր Ֆիլիպ Ռիցեն