ԲՊՀ-ում բացվեց Եբրայերենի և հրեական մշակույթի կենտրոնը

Սեպտեմբերի 25-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Եբրայերենի և հրեական մշակույթի կենտրոն»-ի բացումը:

Այն միակ կենտրոնն է Հայաստանում, որտեղ ուսանողները ոչ միայն հնարավորություն կունենան եբրայերեն ուսումնասիրելու, այլ նաև կարող են ծանոթանալ հրեական մշակույթին և Իսրայելի պատմությանը: Այն իր գործունեությունը կծավալի ԲՊՀ ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի կազմում և խթան կհանդիսանա Հայաստանում եբրայագիտության հետագա զարգացման համար:

Կենտրոնի բացմանը խոսքով հանդես եկան ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, եբրայերենի դասախոս Էմմա Ավագյանը:

Միջոցառման հյուրերն էին՝

Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը,

Իսրայելի Պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը,

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը,

Հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադա Լիվշիցը

ԲՊՀ-ում բացվեց Եբրայերենի և հրեական մշակույթի կենտրոնը