Ս. թ. ապրիլի 30-ին ԲՊՀ-ում անցկացվեց չինարենի միջբուհական օլիմպիադա։

Օլիմպիադային մասնակցեցին ՀՀ բուհերի թվով 45 ուսանող։

Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հատուկ նվերներով։

Չինարենի միջբուհական օլիմպիադայի մրցանակային տեղեր զբաղեցրել են հետևյալ մասնակիցները՝

  • 1-ին մրցանակային տեղ ՝ Նանե Ենգիբարյան (Երևանի պետական բժշկական համալսարան)
  • 2-րդ մրցանակային տեղ՝ Լիանա Հակոբյան (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) և Մանե Ստեփանյան (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան)
  • 3-րդ մրցանակային տեղ՝ Լիլիթ Կարապետյան (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան)

Շնորհավորում ենք հաղթողներին և մասնակիցներին և ցանկանում նորանոր հաջողություններ։

ԲՊՀ-ում անցկացվեց չինարենի միջբուհական օլիմպիադա