Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է «Մասնագիտական կողմնորոշում-2022» ծրագիրը։ Այս անգամ ՝ հոկտեմբերի 25-ին, մենք հյուրընկալել էինք Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիներին։

Կարիերայի կենտրոնում աշակերտները ծանոթացան բուհի կառուցվածքին, ֆակուլտետներին, դասավանդվող լեզուներին, ինչպես նաև կարիերայի կենտրոնի աշխատանքներին և ծրագրերին։ Այնուհետև շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ընդունելության կարգին, տարբեր ֆակուլտետների մասնագիտություններին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց այցը Կոնֆուցիուսի ինստիտուտ և Կորեերենի կենտրոն։ Ներկաները համալսարանի կողմից ստացան հուշանվերներ։

 

ԲՊՀ-ում շարունակվում է «Մասնագիտական կողմնորոշում-2022» ծրագիրը