Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը Հանրապետության ավագ ու հիմնական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ իրականացնելով մասնագիտական կողմնորոշման խորհրդատվական սեմինարներ ու այլ միջոցառումներ սովորողների և շրջանավարտների համար, ներկայացնելով ԲՊՀ ընդունելության պայմանները և բուհի կրթական ու այլ գործընթացները:

Հոկտեմբերի 18-ից սկսած՝ տեղի ունեցավ երեք տեղեկատվական հանդիպում Երևան քաղաքի աշակերտների հետ: Աշխատանքային խմբերը այցելեցին Երևանի թիվ 105 ավագ դպրոց, թիվ 94 ավագ դպրոց և թիվ 54 ավագ դպրոց։

ԲՊՀ-ն շարունակում է հանդիպումների շարքը Հանրապետության ավագ ու հիմնական դպրոցների, ՄՄՈՒՀ-երի հետ