Ս. թ. նոյեմբերի 14-ին Վ. Բրյուսովի ավան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ ու ուսանողներ այցելեցին Վանաձորի №24 միջնակարգ դպրոց և COAF ՍՄԱՐԹ կենտրոն։ Առանձին տաղավարներով ներկայացվեցին համալսարանի ֆակուլտետները և գործունեությունը: №24 դպրոց այցելեցին նաև Վանաձորի ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտները։
Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ ԲՊՀ-ում ուսուցանվող օտար լեզուների, համալսարանի կողմից տրամադրվող կրթական ծրագրերի և բաժինների հետ, ինչպես նաև դիմորդները տեղում հղեցին իրենց հուզող հարցերը:
Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս Դավիթ Ղարիբյանը ներկայացրեց ԲՊՀ-ի և ՀԱՊՀ-ի համագործակցությամբ համալսարանում բացվող նոր բաժինը՝ Հաշվողական լեզվաբանությունը։ Առավել հետաքրքրվածների համար անցկացվեց առանձին դասընթաց:
Միջոցառումը կազմակերպվել էր Կոնֆուցիուսի Ինստիտուտի աջակցությամբ։