ԲՊՀ-ն ֆրանսերեն ուսումնական և գեղարվեստական 90-ից ավելի գրքերի նվիրատվություն է ստացել ֆրանսիական AMOPA ՀԿ-ի կողմից

 

Հարգելի՛ ֆրանսախոս դասախոսներ և ուսանողներ,

ՖՀՄԱՆ կենտրոնն ուրախությամբ տեղեկացնում է, որ Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը ֆրանսերեն ուսումնական և գեղարվեստական 90-ից ավելի գրքերի նվիրատվություն է ստացել ֆրանսիական AMOPA հասարակական կազմակերպության կողմից:

 

AMOPA-ն գոյության հիսուն տարիների ընթացքում հասարակական օգտակարության բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել աշխարհում՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի և ֆրանսախոսության զարգացմանը:

Մենք ուրախ ենք արձանագրել, որ այս անգամ AMOPA- ն ընտրել է մեր համալսարանի հետ համագործակցությունը:

Գրքերին ծանոթանալու և ընթերցելու համար հրավիրում ենք ՖՀՄԱՆ կենտրոն /407 լսարան/: Հաճելի ընթերցում ենք մաղթում:

ԲՊՀ-ն ֆրանսերեն ուսումնական և գեղարվեստական 90-ից ավելի գրքերի նվիրատվություն է ստացել ֆրանսիական AMOPA ՀԿ-ի կողմից