Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի միջդիսցիպլինար ուսումնասիրությունների կենտրոնը ուրախ է հայտարարելու առցանց դասավանդման և ուսուցման նոր հնարավորությունների մասին:

Կուրսերայի կորոնավիրուսին արձագանքելու նախաձեռնության շրջանակում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանին (ԲՊՀ) տրվել է լիարժեք մուտք Coursera for Campus ծրագրին։

Սկսած 2020 թվականի ապրիլից, ԲՊՀ-ն ազատ մուտք ունի ավելի քան 3800 դասընթացներ և 400 մասնագիտացումներ ունեցող Coursera-ի շտեմարան, որը տրամադրում են Coursera-ի գործընկերները: Այս մուտքը հասանելի է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը: Այն ուսանողները, որոնք կընդունվեն մինչև հուլիսի 31-ը ներառյալ, կշարունակեն օգտվել դասընթացներից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

 

Հետաքրքրվա՞ծ եք ավելի շատ տեղեկություններ ստանալու:

Դասախոսական կազմի համար.

Եթե դուք հետաքրքրված եք ավելին իմանալու առցանց ուսուցման հարթակները դասավանդման գործընթացում ինտեգրելու մեթոդաբանության և տեխնիկական պայմանների մասին, խնդրում ենք գրանցվել վիդեոկոնֆերանսի քննարկմանը այստեղ (ապրիլի 11-ին, ժամը՝ 13: 00-ին, անգլերեն) կամ այստեղ (ապրիլի 11-ին, ժամը՝ 14: 00-ին, ռուսերեն):

Ուսանողների համար.

Եթե օգնության կարիք ունեք Ձեր անհատական ուսումնական պլանը կազմելու կամ Ձեր ստանդարտ ուսումնական պլանից դուրս համապատասխան դասընթացներ ընտրելու համար, խնդրում ենք գրանցվել վիդեո խորհրդատվության համար այստեղ (ապրիլի 11-ին, ժամը՝ 17:00-ին, անգլերեն):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Աննա Խվորորստյանկինային, ԲՊՀ Միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոն  (interdisciplinarystudies.bsu@gmail.com)

ԲՊՀ միջդիսցիպլինար
հետազոտությունների կենտրոնի կողմից պատրաստված «COURSERA-ն համալսարանի համար» ձեռնարկին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

ԲՊՀ-ին տրվել է լիարժեք մուտք Coursera for Campus ծրագրին