Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի «Մասնագիտական կողմնորոշում 2023» ծրագիրը շարունակում է իր «քայլարշավը» ավագ դպրոցներում։

Մարտի 8-15-ը հանդիպումներ ունեցանք թ․54, թ․29, թ․2, թ․83 և թ․94 ավագ դպրոցների աշակերտների հետ։ Դասախոսները ներկայացրեցին համալսարանում դասավանդվող լեզուները, առաջարկվող կրթական ծրագրերը։ Ներկայացվեց նաև 2023-24 ուստարում բացվող «Հաշվողական լեզվաբանություն» նոր մասնագիտությունը։

Բուհի ուսանողները կիսվեցին աշակերտների հետ իրենց ուսումնառության փորձառությամբ, ինչպես նաև պատմեցին բուհական հետաքրքիր կյանքի՝ Ուսանողական Խորհրդի աշխատանքների մասին։

ԲՊՀ-ի «Մասնագիտական կողմնորոշում 2023» ծրագիրը շարունակում է իր «քայլարշավը» ավագ դպրոցներում