Բոլոնիայի գործընթացի մեկնարկից 20 տարի անց

Այս տարի լրանում է Բոլոնիայի գործընթացի 20 տարին, որի տոնակատարություններին ս.թ. հունիսի 24-ից 25-ը Բոլոնիայի համալսարան էին հրավիրվել աշխարհի տարբեր երկրների համալսարանների շուրջ 200 ռեկտորներ, հազարից ավել բարձրագույն կրթության փորձագետներ, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իրենց երկրներում Բոլոնիայի գործընթացի կայացմանը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալարսանից «Բոլոնիան 2020-ից հետո. ԵԲԿՏ-ի հիմնարար արժեքները» խորագիրը կրող ֆորումին մասնակցեցին ռեկտոր Կարինե Հարությունյանը և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը:

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ռեկտորների քայլերթը, որին մասնակցեցին շուրջ 200 ռեկտոր: Այնուհետև, բացման խոսքով հանդես եկան Բոլոնիայի համալսարանի ռեկտորը, Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գլխավոր տնօրենի տեղակալը, Եվրահանձնաժողովի երիտասարդության, կրթության և Էրազմուս+ ծրագրերի տնօրենը, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահը և այլոք:

Հաջորդ օրը, տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ զուգահեռ խմբերում, որոնք էին.

  • Ակադեմիական և քաղաքացիական արժեքները հարափոփող հասարակություններում
  • Ուսանողակենտրոն ուսուցում
  • Առաջնորդություն կայուն զարգացման համար, բարձրագույն կրթության դերը
  • Բարձրագույն կրթության սոցիալական չափայնությունը
  • Ապագայի աշխատաշուկայի զբաղվածությունը և հմտությունները:

 

 

 

ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանն ընդգրկված էր Բարձրագույն կրթության սոցիալական չափայնություն ԱԽ-ում, իսկ Քրիստինա Ծատուրյանը՝ ուսանողակենտրոն ուսուցում խմբում: Հաշվի առնելով թեմաների հետաքրքրությունը, Կ. Հարությունյանը և Ք. Ծատուրյանը մասնակցեցին նաև այլ խմբերի աշխատանքներին՝ վերջին զարգացումներին ծանոթանալու նպատակով:

Ֆորումը թույլ տվեց հասկանալ բուհական համակարգում հետագա զարգացման միտումները, քննարկել դրանց հետ կապված հիմնախնդիրները եվրոպացի գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ Բոլոնիայի հռչակագիրը ստորագրվել է 1999 թ. հունիսի 19-ին 29 եվրոպական երկրների կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Հայաստանը 2005թ.-ից հանդիսանում է այդ գործընթացի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ պետություն: Այս գործընթացը կարևոր փուլ է նախանշել ՀՀ բարձրագույն կրթության զարգացման և համակարգի վերափոխման համար: Այսօր, ԵԲԿՏ-ի կայացման և բարձրագույն կրթական համակարգերի ներդաշնակեցման շնորհիվ մեր ուսանողները կարողանում են կրթության ստանալ օտարերկրյա բուհերում՝ ունենալով իրենց՝ Հայաստանում ձեռքբերած, կրթության և որակավորման ճանաչում: ԵՊԼՀ-ն ևս, իր բարեփոխումներում, առաջնորդվում է այն հիմնարար արժեքներով, որոնք անհրաժեշտ են բուհի զարգացման, որակյալ կրթության ապահովման և մարդակենտրոն ուսումնական գործընթացներ իրագործելու համար:

Բոլոնիայի գործընթացի մեկնարկից 20 տարի անց
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...