Բակունցյան ընթերցումներ Բրյուսովի համալսարանում

2019 թ. նոյեմբերի 29-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Բակունցյան ընթերցումներ» խորագրով միջոցառումը, որը  կազմակերպվել էր ԵՊԼՀ համաշխարհային գրականության և մշակույթի ու ԵՊԼՀ հայագիտության ամբիոնների ջանքերով:

Ցերեկույթի առաջին մասը նվիրված էր Բակունցի կյանքին, գրական գործունեությանը, ողբերգական վախճանին: Ներկայացվեցին նաև հատվածներ̀ ֆիլմերից̀ նվիրված գրողին:

Երկրորդ մասը, որ կազմակերպվել էր հայագիտության ամբիոնի կողմից, ուներ «Ալպիական մանուշակներ» խորագիրը. այն գրական-երաժշտական հորինվածք էր` նվիրված բակունցի կյանքին և ստեղծագործությանը: Բակունցի կերտած հերոսուհիները` «ալպիական մանուշակները»`Սանդուխտը («Աքարում»), Խոնարհը («Խոնարհ աղջիկը»), Ասյան («Մթնաձորի «չարքը»), Սոնան («Միրհավ»), հնձվորի կինը («Ալպիական մանուշակ»)` ներկայացնելով իրենց կյանքի ողբերգական պատմությունները:

Միջոցառումը հարգանքի տուրք էր Բակունցի ծննդյան 120-ամյակին, որը բառերի սակավությամբ, բայց վարպետի հմտությամբ ու տաղանդով է քանդակել հայ կանանց ներաշխարհը` բացահայտելով սովորական աչքի համար անտեսանելի և նուրբ շերտեր:

«Սա  մեր հարգանքի տուրքն է մեծանուն գրողի հիշատակին» - իր ողջույնի ելույթում ասաց ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Գիտաժողովին քննարկվեցին Ա Բակունցի ստեղծագործության դերը 1920-30- ականների հայ արձակում (զեկուցող՝ բ.գ.թ. դոցենտ, Սուրեն Աբրահամյան, ԵՊԼՀ), Իրական և հորինված հայրենիքի կերպավորման առանձնահատկությունները Ա.Բակունցի «Հովնաթան Մարչ» վիպակում (զեկուցող՝ բ.գ.թ. Սաթենիկ Ավետիսյան, ՀՀ ԳԱԱ), Տեսիլը Ա.Բակունցի պատմվածքներում (զեկուցող՝բ.գ.թ Արմեն Ավանեսյան, ՀՀ ԳԱԱ) և այլ խնդիրներ:

Բակունցյան ընթերցումներ Բրյուսովի համալսարանում