Ազգային ցանց հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան համալսարանը օրերս կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմնադրամի Մեդիա Ակադեմիայի շրջանակներում համագործակցելու նպատակով։

Ակադեմիայի նպատակն է ռեսուրսների մոբիլիզայցիայի, կրթության և ռեֆլեկտիվ մշտադիտարկման շնորհիվ ունենալ Հայկական քաղաքակրթությանը և պետականությանը ծառայող վստահելի և ազդեցիկ ռազմավարական հաղորդակցության միջազգային էկոհամակարգ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից Մեդիա Ակադեմիա տանող ճանապարհը ապագա լրագրողների համար նախատեսված այն ուղին է, որը կայանալու հնարավորություն է տալիս երիտասարդներին, որոնք ցանկանում են անվճար կրթություն ստանալ և հետագայում մասնակցել նորաստեղծ մեդիա ընկերությունների գործունեությանը։

Ազգային ցանց հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր