Ավստրիական գրադարանում ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Քրաութին

Հոկտեմբերի 22-ին Վ. Բրյուսովի անվան  պետական համալսարանի Ավստրիական գրադարանում ռեկտոր Կարինե Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Քրաութին։

Հանդիպմանը ներկա էին նաև գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը և արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանը։

Քննարկվեցին փոխգործակցության զարգացման, ԲՊՀ-ի և Ավստրիայի գիտակթական և մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: 

Ռեկտոր Կ. Հարությունյանը կարևորեց ընթացիկ համագործակցության շրջանակները և ծրագրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նոր լիցք կհաղորդվի համագործակցությանը, և կընդլայնվեն համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Դեսպանը նշեց, որ հայ-ավստրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, լի են փոխադարձ բարեկամության դրսևորումներով, որոնք շարունակվում են մինչ այսօր։ Այս համատեքստում նա կարևորեց Ավստրիական գրադարանի գործունեությունը, որը հիմնադրվել է ԲՊՀ-ում 2010 թվականին։

Պարոն Ա. Քրաութը Ավստրիական գրադարանի ղեկավար Լ. Սաֆարյանին փոխանցեց Ավստրիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրված շնորհակալագիրը՝ հայ-ավստրիական մշակութային կապերի զարգացման գործում կատարած անսահման նվիրումի համար։

Ավստրիական գրադարանում ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Քրաութին