ARMDOCT ծրագրի շրջանակում ԲՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ԲՊՀ գիտխորհրդի նիստերի փոքր դահլիճում ARMDOCT («Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ քննարկում Հայաստանում դոկտորական կրթության իրավական շրջանակի մշակման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքների կազմակերպման սկզբունքները, աշխատանքների ուղղվածությունը, և կատարվեց գործընկերների միջև աշխատանքների բաշխումը։

Ընդգծենք, որ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդիսանում է 2-րդ աշխատանքային փաթեթի համակարգող, որը ենթադրում է Հայաստանում դոկտորական կրթության շրջանակի մշակման աշխատանքների համակարգումը։

Հիշեցնենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ 

ARMDOCT ծրագրի շրջանակում ԲՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում