Արգենտինայի Հանրապետության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանը ԵՊԼՀ-ի իսպաներեն ուսումնասիրող ուսանողների համար համալսարանում գործող «Արգենիտինական կենտրոնում» ներկայացրեց արգենտինական ազգային ռոքի և ժամանակակից երաժշտության մասին բանախոսություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, որը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի ուսուցման և տարածման գործում:

Արգենտինական ազգային ռոքի և ժամանակակից երաժշտության մասին բանախոսություն «Արգենտինական կենտրոնում»