Ս.թ. մարտի 16-ին ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Բաց դռների օր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում 2021» առցանց միջոցառումը: Միջոցառման նպատակն էր կատարելու շրջայց և բացահայտելու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, առաջարկվող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերը: Հանդիպման ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի, ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև համալսարանի գործընկերների և բարեկամների հետ, ուղղելու իրենց հարցերը: Միջոցառմանը մասնակցել են Երևանի և մազերի ընդհանուր 92 ավագ և միջնակարգ դպրոցների սաներ, ուսուցիչներ, երիտասարդներ:

Բոլոր նրանք, ովքեր չեն կարողացել միանալ առցանց հանդիպմանը, ներկայացնում ենք կենդանի հեռարձակման ձայնագրությունը

 
Առցանց միջոցառում «Բաց դռների օր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում 2021»