Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախության միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանական և թուրքական ագրեսիայի դեմ պայքարի գործուն լծակներից մեկը: Ուստի այսօր քաղաքակիրթ աշխարհը հանդես է գալիս Արցախի անկախության ճանաչման դիրքերից՝ ընդունելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված համապատասխան բանաձևեր: 

Այս դժվարին օրերին, ի աջակցություն Արցախի ժողովրդի ժողովրդավարական զարգացման և ինքնորոշման իրավունքի, աշխարհի շատ քաղաքներ ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը, այդ թվում՝  

➢ 08.10.2020 - Ալֆորվիլ, Ֆրանսիա, որը Արցախի Հանրապետությունը ճանաչած ֆրանսիական առաջին քաղաքն է,

➢ 15.10.2020 - Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդ, Ֆրանսիա, Օվերն Ռոն Ալպ շրջան, 

➢ 16.10.2020 - Միլանի քաղաքային խորհուրդ, Իտալիա,

➢ 20.10.2020 - Վիեն քաղաքի համայնքային խորհուրդ, Ֆրանսիա,

➢ 21.10.2020 - Սայախչեի քաղաքապետարան, Գվատեմալայի Հանրապետություն,

➢ 22.10.2020 - Ֆորտ Լի քաղաք, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ, 

➢ 22.10.2020 - Նոր Հարավային Ուելս նահանգ, Ավստրալիա,

➢ 22.10.2020 - Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ,

➢ 24.10.2020 - Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ,

➢ 27.10.2020 - Գլենդելի քաղաքային խորհուրդ, ԱՄՆ,

➢ 27.10.2020 - Ռժեպորիյե շրջան, Պրահա, Շրջանային խորհրդի նիստի որոշում,

➢ 29.10.2020 - Պալերմո, Իտալիա,

➢ 29.10.2020 - Չերքիարա դի Կալաբրիա, Իտալիա,

➢ 29.10.2020 -  Ազոլո, Իտալիա

Չմոռանաք նաև, միջազգային ճանաչման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ: 2012 թվականից 2019 թվականի ընթացքում Միացյալ Նահանգների 11 նահանգներ և շատ քաղաքներ արդեն իսկ ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը, ներառյալ Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգը՝ Կալիֆոռնիան և Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքներից մեկը՝ Լոս Անջելեսը, ընդունելով համապատասխան բանաձևեր ի աջակցություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://citizenship-western-armenia.info/archives/5368:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը սատարում է Արցախի անկախությունը ճանաչելու միջազգային հանրության ջանքերին և իր կողմից ձեռնարկում նպատակաուղղված քայլեր այդ ուղղությամբ:

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը գերակա խնդիր