Անգլերենի ամբիոնի և Cambridge Assessment English-ի համատեղ դասընթացը՝ անգլերեն դասավանդողների համար

Ս.թ. ապրիլի 19-ին  Անգլերենի ամբիոնը Cambridge Assessment English կազմակերպության հետ համատեղ անցկացրեց դասընթաց՝ անգլերեն դասավանդողների համար: Սույն դասընթացը միտված էր իրազեկել մասնակիցներին Քեմբրիջի անգլերենի ուսուցման շրջանակների մասին, բարելավել եզրույթաբանությանը առնչվող գիտելիքը և նախապատրաստել դասավանդվող գիտելիքի թեստավորմանը (TKT):

Այս համատեքստում մասնակիցները կարողացան ընտրել իրենց հետաքրքրությանը համապատասխան մոդուլ և պլանավորել, թե ինչպես ձեռք բերել Cambridge Assessment English-ի կողմից առաջարկվող դասավանդման միջազգային որակավորում:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին Cambridge Assessment English-ի կողմից հաստատված մասնակցության հավաստագրեր:

Անգլերենի ամբիոնի և Cambridge Assessment English-ի համատեղ դասընթացը՝ անգլերեն դասավանդողների համար