Ողջույնի խոսքում ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը նշեց․ «Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների» շրջանակում անցած տարիներին առիթ ենք ունեցել Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում հյուրընկալելու քվեբեկցի, բելգիացի, շվեյցարացի և այլ ֆրանսագիր թատերգուների։ Բնական է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը սատարում և խրախուսում է կրթական, մշակութային նման ծրագրերն ու միջոցառումները։ Լիահույս եմ, որ գիտաժողովը կընթանա գիտական բարձր մթնոլորտում, զեկուցումներն ու հաջորդող քննարկումները և այս օրերին ծավալվող երկխոսությունը կնպաստեն միջհամալսարանական ներկա և հետագա կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Ուղենիշը կլինի սերը ֆրանսերենի, ֆրանսագիր գրականության և ֆրանսիական մշակույթի հանդեպ առհասարակ, ինչպես Ադամովի, Բեկետի և Իոնեսկոյի պարագայում էր»։
Բարձրաստիճան հյուրերը կարևորեցին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը, ներուժը գիտական և մշակութային ոլորտներում ֆրանսիական և ֆրանսագիր մշակութային արժեքների տարածման գործընթացում։