Դեկտեմբերի 17-18-ին «Սեյվ դը չիլդրեն ինթերնշնլ» ներկայացուցչությունները Հայաստանում և Վրաստանում կազմակերպել էին ճանաչողական այց դեպի Հայաստան Վրաստանի երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների համար։

Հյուրերը դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանի կողմից հյուրերին ներկայացվեց ամբիոնի գործունեությունը, ինչպես նաև «Կառավարչական հմտություններ» մասնագիտական դասընթացի և ձեռնարկի մանրամասները: Մասնակիցներին ներկայացվեց Կարիերայի կենտրոնի, Շրջանավարտների միավորման և ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությունը, երիտասարդական, երիտասարդների զբաղվածության, երիտասարդների զարգացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրերը, կամավորական նախաձեռնությունները:

Վրաստանի երիտասարդության ոլորտի ներկայացուցիչները ճանաչողական այցի շրջանականերում եղան նաև ԵՊԼՀ-ոմ