Սույն թվականի մարտի 18-ին Նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Լեզվաբանության ամբիոնին կից գործող «Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերության հերթական սեմինարը: Այս անգամ ելույթ ունեցավ «Վիվա Լինգվա» ընկերության անդամ՝ «Թարգմանչական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Գայանը Մկրտչյանը, որը նեկայացրեց Թ. Հիդայաթի` «Slang in American and British Hip-Hop/Rap Song Lyrics (Սլենգը ամերիկյան և բրիտանական հիփ-հոփ/ ռեփ երգերի տեքստում)» հոդվածի բովանդակությունը և կառուցվածքային առանձնահատկությունները:

Գ. Մկրտչյանը հանգամանորեն ներկայացրեց սլենգի իմաստային փոփոխությունները և զուգորդային օրինաչափությունները, ինչպես նաև պարզաբանեց, թե ինչպես է բառը լեզվի բառապաշարի մի շերտից անցնում մյուսին` ընդլայնելով իմաստը կամ դրական իմաստ ձեռք բերելով:

Սեմինարը անցավ ինտերակտիվ մթնոլորտում: Գ. Մկրտչյանի հոդվածի ներկայացմանը հաջորդող քննարկաման ժամանակ ելույթ ունեցան Անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Լ. Բադալյանը, Լեզվաբանության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Կ. Վելյանը և Լեզվաբանության ամբիոնի դոցենտ Հ. Հակոբջանյանը, որոնք համեմատեցին նույն երևույթները հայերենում:

«Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերության հերթական սեմինարը ԲՊՀ-ում